Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սերժ Սարգսյանը մնում է Կոնդում

Սերժ Սարգսյանը մնում է Կոնդում
29.03.2018 | 22:38

Կառավարությունը որոշում է կայացրել «ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին օրենքով սահմանված երաշխիքների տրամադրման մասին»:


«Հիմք ընդունելով «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասը՝ ՀՀ կառավարությունը որոշում է.
1. ՀՀ նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում ամրացված՝ 6-րդ մասնաշենքի մեջ մտնող շենքը և շինությունները՝ սպասարկման տարածքով՝ (1.5365 հա) հետ վերցնել և սեփականության իրավունքով անհատույց տրամադրել ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին՝ որպես բնակարան:
2. Առաջարկել Երևանի քաղաքապետին և հանձնարարել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարներին՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ապահովել որոշման 1-ին կետում նշված գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը։
3. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, կառավարության աշխատակազմի ղեկավարին և Ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ ապահովել օրենքով սահմանված մնացյալ երաշխիքների տրամադրումը պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին՝ իր դիմումի հիման վրա։
4. Ընդունել ի գիտություն, որ որոշման 1-ին կետով տրամադրվող գույքը սեփականատիրոջ կողմից տնօրինելու նպատակով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 213-րդ հոդվածի համաձայն կնքվելու է կամավոր գույքային սերվիտուտի պայմանագիր։
5. Որոշումն ուժի մեջ է մտնում 2018-ի ապրիլի 9-ից»,- նշված է կառավարության հաղորդագրության մեջ։

Դիտվել է՝ 1272

Մեկնաբանություններ